Բավ է պառակտվել
09-11-2023 12:46

ՀՀ ՊՆ-ը և Իտալիայի գլխավոր շտաբի պետը պայմանավորվածություններ են ձեռք բերել մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման շուրջ

Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Պաշտպանության նախարարն ընդգծել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները, որոնց վերաբերյալ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

ՀՀ ՊՆ-ում օտարերկրյա ռազմական կցորդին է ներկայացվել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք չտրամադրելը երկկողմ հարաբերությունների գլխավոր խնդիրներից մեկն է. ՀՀ Անվտանգության խորհուրդ
The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է