Բավ է պառակտվել
06-09-2023 11:46

ՀՀ ՊՆ-ում օտարերկրյա ռազմական կցորդին է ներկայացվել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ճեպազրույց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ։

Ճեպազրույցի ընթացքում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը ռազմական կցորդներին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը, պատասխանել է հետաքրքրող հարցերին։

Նշվել է, որ ՀՀ զինված ուժերն իրենց պարտականությունների շրջանակներում ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը` իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար։

Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմից կա 3 զոհ և 2 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են նաև ականանետեր և անօդաչու սարքեր։ Հաջորդող օրերին ադրբեջանական զինուժը գնդակոծել է հայկական դիրքերը նաև Կուտականի, Նորաբակի և Կութի շրջաններում։

ՀՀ ՊՆ-ը և Իտալիայի գլխավոր շտաբի պետը պայմանավորվածություններ են ձեռք բերել մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման շուրջ
The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է
Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «հրադադար երկնքում և ծովում» հաստատել, ինչպես նաև ափսոսանք հայտնել Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.