Նիդերլանդները լրջորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով, Twitter-ում հայտնել է Թագավորության արտաքին գործերի նախարարությունը։
Երկրի ԱԳՆ-ն, մասնավորապես, աջակցություն է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը, որը կոչ է արել Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և կանխել ճգնաժամի հետագա խորացումը։
«Նիդերլանդները լուրջ մտահոգությամբ հետևում է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակին և լիովին սատարում է Ժոզեպ Բորելի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության մասին», - ասվում է Նիդեռլանդների ԱԳՆ հայտարարության մեջ։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում տեղի բնակչության վրա ազդող լուրջ հումանիտար իրավիճակով։ Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրում, իսկ Աղդամ քաղաքով ապրանքների մատակարարումը չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք։