Բավ է պառակտվել
27-06-2023 17:13

Հերթական շոուն. ՀՀ պաշտպանության նախկին նախարարը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին Փաշինյանի մասնակցության մասին

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին Փաշինյանի մասնակցությունը հերթական շոուն է, ինչպես նաև մարդկանց ուշադրությունը շեղելու մանիպուլյացիա, ասաց երեքշաբթի ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Դա նաև անհավասար պայմաններ է ստեղծում հանձնաժողովում ավելի վաղ հարցաքննված անձանց համար, և ապրիորի վարչապետին մյուսներիցապրիորի վարչապետին մյուսներից վեր է դասում»,- ասաց Օհանյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Նախկին նախարարը հիշեցրեց, որ հանձնաժողովի կանոնադրության 6-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովի գործունեությունը չպետք է հանրային լինի։
«Ըստ էության, մենք գործ ունենք Փաշինյանի հերթական ասուլիսի հետ։ Նրա ելույթը ոչնչով չի տարբերվում իր մյուս ելույթներից»,- նշեց ընդդիմադիրը։
Ընդդիմության ներկայացուցիչները, նրա խոսքով, չեն մասնակցում հանձնաժողովի նիստին, քանի որ կարծում են, որ այս տեսքով նրա աշխատանքն անարդյունավետ է։ Հանձնաժողովի մեծամասնությունը կազմում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները, ուստի այն չի կարող լիարժեք բացահայտել 44-օրյա պատերազմի հանգամանքները։

Արցախի նախագահին հրավիրել են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով
Շուշիի անկումը շրջադարձային էր. Փաշինյանը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման մասին
Փաշինյանին վստահեցրել են, որ պատերազմի դեպքում բանակն ի վիճակի է կատարել իր առջև դրված խնդիրները
ՀՀ ԱԻՆ նախկին ղեկավարը կգլխավորի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը Երևանի քաղաքապետի ընտրություններում
ՀՀ արտաքին գործերի փոխնախարարը տեսնում է պատերազմի վտանգ