Ընդդիմության հիմնական խնդիրը անհնազանդության զանգվածային ակցիաների նախապատրաստվելն է, ասաց «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Ընդդիմությունը , բացի հայտարարություններից, ձեռնարկել է կոնկրետ քայլեր և գործողություններ։ Հիմա ես ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ մենք չենք համակերպվելու այս իրավիճակի հետ, չենք հանձնվելու, պայքարելու ենք մինչև վերջին շունչը և այն բոլոր խոսակցությունները, որ ընդդիմությունը դադարեցրել է պայքարը... Վստահեցնում եմ, որ դա չի այդպես չէ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սաղաթելյանը։
Նա ասաց, որ անցյալ տարի ընդդիմության ձեռնարկած քայլերն օգնեցին հետաձգել ստեղծված իրավիճակը։
«Մեր խնդիրն է նոր ալիքի միջոցով, նոր թափով ձևավորել ժողովրդական դիմադրություն Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Հայաստանի քաղաքացիներին պատրաստել զանգվածային ժողովրդական անհնազանդության և շտկել այս իրավիճակը»,- ասաց Սաղաթելյանը։
Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության մասին՝ ղարաբաղցիների իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու պայմանով։