Հայաստանում GALLUP International Association-ի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման մասնակիցների 88,9%-ն անընդունելի է համարում Արցախի՝ ազգային փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանի մաս դառնալը, իսկ 5,5%-ը, ավելի շուտ, անընդունելի է համարում նման սցենարը։ Հարցման արդյունքները ներկայացրել է GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։
Հարցվածների 1,1%-ը միանշանակ կողմ է արտահայտվել նման սցենարին, մինչդեռ 2,7%-ը այն ավելի շուտ ընդունելի է համարում, քան ոչ: Քաղաքացիների 1,8%-ը դժվարացել է պատասխանել.
Նավասարդյանը համեմատություն բերեց մայիսին անցկացված նմանատիպ հարցման տվյալների հետ, երբ քաղաքացիների 77,7%-ը նման սցենարը միանշանակ անընդունելի էր համարել, 8,7%-ն ավելի շուտ ընդունելի չէ, 5,6%-ը՝ ավելի շուտ կողմ, 2,8%-ը՝ միանշանակ կողմ։
Հուլիսի 27-ից 31-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1100 հարցված։
Այս տարվա մայիսի սկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու պատրաստակամության մասին՝ Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության երաշխիքներով։