Իրավիճակը չի հանգուցալուծվի, մինչև Հայաստանի իշխանությունները չհասկանան, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այս մասին Հ1-ին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Արցախի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, սա քմահաճույք չէ, սա պաշտպանություն է կործանումից, և այսօր այս հարցն օրակարգում է»,- ասաց Ներսիսյանը։
Նա նաև մեկնաբանեց այն մեղադրանքը, թե Հայաստանը խոչընդոտում է Աղդամով մարդասիրական ապրանքների տեղափոխմանը. Նրա խոսքով, Ադրբեջանը իրականությունից կտրված է. Պետնախարարը հայտարարեց, որ Արցախի ժողովրդի համար անընդունելի է մարդասիրական բեռ ստանալ Ադրբեջանից և Թուրքիայից։
«Եռակողմ հայտարարության համաձայն՝ Հայաստանի և Արցախի միջև հաղորդակցությունը պետք է ապահովվի»,- հիշեց Ներսիսյանը։
Ըստ նրա՝ հենց սա է նա իրավիճակի լհանգուցալուծումը։ Լաչինի միջանցքի բացումը արցախցիների գոյության նվազագույն պայմանն է։
«Չպետք է մտածենք, թե ում փրկենք՝ Հայաստանը, թե Արցախը, այլ այնպես անենք, որ երկու ժողովուրդներն էլ փրկվեն, իրավիճակը հանգուցալուծվի։ Եթե չմտածենք ընդհանուր բարօրության մասին, դա կհանգեցնի խնդիրների։ Առանց իրար չենք կարող գոյություն ունենալ։ Կա՛մ միասին կփրկենք, կա՛մ կկորցնենք ամեն ինչ։ Պետք է աշխատենք համախմբման ուղղությամբ։ Կարծում եմ՝ կլինի ազգային վերածնունդ։ Մենք պետք է ուղղենք սխալները, վերանայենք մեր գործողությունները և գտնենք ճիշտ ճանապարհը։ Հակառակ դեպքում Արցախում տեղի կունենա ցեղասպանություն, էթնիկ զտումներ»,- ասաց Ներսիսյանը։
Նա ասաց, որ Արցախում սննդամթերքի, դեղորայքի սուր պակաս կա, դեղերի ապահովման հետ կապված խնդիրներ. Կրկնապատկվել են վաղաժամ ծնունդների, վիժումների, նորածինների մահվան դեպքերը։ 36 օր է, ինչ Արցախն ընդհանրապես ոչինչ չի ստանում , այն դեպքում, երբ ավելի վաղ առաքումների 90%-ը կատարվում էր Հայաստանից։
Պետնախարարը նշեց նաև, որ գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված խնդիրներ կան, կարկուտը, երաշտը մեծ վնաս են հասցրել։ Ադրբեջանը խորընդոտում է կրակակոծույամբ։ Գյուղատնտեսական աշխատանքների 70 տոկոսը հնարավոր չէ ավարտել։ Գործազրկության մակարդակն աճել է. Ստեփանակերտում հասարակական տրանսպորտ չի աշխատում. Աղբահանության լուրջ խնդիր կա, մի քանի օրից սանիտարահիգիենիկ վիճակը կվատթարանա։
Ներսիսյանը նաևւ ասաց, որ ադրբեջանցիները պահանջում են, որպեսզի Արցախից Հայաստան տեղափոխվող ծանր հիվանդ հիվանդները լրացուցիչ հետազոտում անցնեն անցակետում, ինչն ուղղված է արցախցիների արժանապատվության դեմ։
«Ես ամեն օր ներկայացնում եմ իրավիճակը ռուս խաղաղապահներին, մենք մեծ ակնկալիքներ չունենք խաղաղապահներից, քանի որ նրանք հրահանգներ են սպասում ղեկավարությունից։ Նրանք հասկանում են իրավիճակի լրջությունը։ Մենք սպասում ենք խաղաղապահների և Ռուսաստանի գործողություններին՝ ուղղված իրավիճակի կարգավորմանն»,- ասաց Ներսիսյանը։
Նա նաև հայտարարեց, որ Արցախի նախագահը միացել է բողոքի ակցիային՝ ցույց տալու բոլորին, առաջին հերթին՝ Հայաստանին, Ռուսաստանին, միջազգային հանրությանը, իրավիճակի լրջությունը։