Ամերիկայի Հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների հոգևոր առաջնորդները նամակ են ուղղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ նախազգուշացնելով, որ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվելը Արցախի համար կնշանակի մահվան դատավճիռ: Այս մասին նշվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հրապարակած նամակում:
«Մենք՝ հայկական ծագում ունեցող ամերիկացի քրիստոնյաների հոգևոր առաջնորդներս, կոչ ենք անում ձեզ ամուր կանգնել Արցախի քրիստոնյա հայերին Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ցանկացած փորձի դեմ, մի երկիր, որը բացահայտ հավատարիմ է հայոց հայրենիքի այս հինավուրց հատվածի բնիկ բնակչությանը: Ցանկացած բնակավայր, որը ժողովրդավարական Արցախի վտանգի տակ գտնվող քաղաքացիներին ենթարկում է բռնապետական Ադրբեջանին, մահապատիժ է այս սուրբ հողի հայերի համար, որը 120,000 տղամարդկանց կանանց և երեխաների, և, իհարկե, անթիվ սրբավայրերի հայրենիքն է»,- գրված է նամակում։
Նամակի հեղինակները նաև կոչ են արել հրաժարվել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումից և ընդգծել, որ ամերիկացիները երբեք չպետք է մեղսակից լինեն ցեղասպանական բռնություններին, որ Ադրբեջանը կարող է իրականացնել հայերի դեմ:
Ամերիկայի Հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների հոգևոր առաջնորդները նաև հույս են հայտնել, որ ԱՄՆ ղեկավարությունն առաջ կմղի ժողովրդավարական խաղաղություն հաստատումը, որը հարգում է քրիստոնեության վաղ բնօրրան հանդիսացող Արցախի ինքնորոշման իրավունքը:
Ավելի վաղ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ողջունում են նախագահ Ալիևի հայտարարությունները՝ կապված Լեռնային Ղարաբաղի համաներման քննարկման հետ։ Արցախի ԱԳՆ-ն այս կապակցությամբ հիասթափություն և տարակուսանք է հայտնել։ «Անբացատրելի է, թե ինչպես կարելի է ամբողջությամբ բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ադրբեջանի նախագահի այդ հայտարարության մեջ խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարության հիմնական ուղերձը կայանում էր նրանում, որ Ադրբեջանը հրաժարվում է Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ հավասար երկխոսությունից և առաջնորդվում է միայն իր իշխանությունն Արցախի ժողովրդին ուժով պարտադրելու ցանկությամբ»,- ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։