Արցախն ունի բազմաթիվ իրավական հիմքեր, որոնք արդարացնում են նրա անկախության իրավունքն, ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան.
«Այո, Ադրբեջանը հրաժարվեց ճանաչել նրա անկախությունը։ Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղը դարձավ Ադրբեջանի կազմում հենց ՌԿԿ Կենտկոմի կովկասյան բյուրոյի որոշմամբ»,- «Նովոստի-Արմենիա» Յութուբյան ալիքի Հատուկ կարծիք հաղորդման ժամանակ ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավարը։
Ըստ փորձագետի՝ խոսքը միայն տարածքային կուսակցական մարմնի որոշման մասին է, բայց ոչ ավելին։
«Այո, այն ժամանակ կար ուժեղ սովետական իշխանություն, որն իր կամքը պարտադրում էր բոլորին։ Բայց իրավական հիմք չկա։ Այսօր էլ նման հիմքեր չկան։ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- ընդգծեց քաղաքագետը։
Եվ այս հիմնքերն, ինչպես նշեց Մելիք-Շահնազարյանը, այսօր ստեղծվում են։ Մասնավորապես, նրա կարծիքով, դրանով ակտիվորեն զբաղվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ քանի դեռ նրանք իշխանության ղեկին են Հայաստանում, Իլհամ Ալիևը (Ադրբեջանի նախագահ-խմբ.) կօգտագործի դա՝ փորձելով հնարավորինս լուծել իր առջև դրված խնդիրները։ Սա վերաբերում է նաև ապագային»,- նշեց փորձագետը։
Մայիսի 22-ին Փաշինյանը Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ պատրաստ է Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի մաս՝ պայմանով, որ երաշխավորվեն Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։