Բավ է պառակտվել
22-08-2023 22:12

Փաշինյանը՝ Բելգիայի արտգործնախարարին. Ադրբեջանի գործողությունների նպատակն է ԼՂ-ում իրականացնել էթնիկ զտում

Ադրբեջանի գործողությունների նպատակն է Լեռնային Ղարաբաղում իրականացնել էթնիկ զտում, երեքշաբթի Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Փաշինյանը կարևորել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդում տեղի ունեցած հրատապ քննարկումները և Ադրբեջանի քայլերի նկատմամբ միջազգային գործընկերների հասցեական արձագանքը:

Նա շեշտել է գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի գործելաոճը փոխելու համար:

Միաժամանակ Փաշինյանը կարևորել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցային գործընթացում մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցում հետևողականության անհրաժեշտությունը:

Բելգիայի ԱԳ նախարարն ընդգծել է իր երկրի աջակցությունը Եվրոպական միության դիրքորոշմանը, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը և իրականացնի ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումը:
Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման մասին
Դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ. Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր (Լաչին) միջպետական միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ամբողջությամբ փակվել է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից։ Արդյունքում խախտվել են երկրի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների իրավունքները։
Ադրբեջանը խափանել է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումն Արցախ, ինչի պատճառով հովհարային անջատումներ են սկսվել։ Պարբերաբար խափանվում է հեռահաղորդակցությունն ու ինտերնետ կապը։ Արցախում ներդրվել է մի շարք պարենային ապրանքների կտրոնային համակարգ, երկիրն ապրում է ռեսուրսների, վառելիքի, սննդի, դեղորայքի և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքների խնայողության ռեժիմով։
Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը և Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։

Ապրիլի 23-ին հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում գտնվող Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետ է տեղադրվել։ Հունիսի 15-ի առավոտյան Հակարի կամրջի վրա տեղի ունեցած ռազմական սադրանքից հետո Ադրբեջանն արգելել է ապօրինի տեղադրված անցակետով բոլոր տեսակի մարդասիրական , այդ թվում մարդկանց և բեռների, փոխադրումները երկու ուղղություններով։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն կարող է, այլ պետք է լինի. Փաշինյան
Փաշինյանը պատասխանել է հարցին արդյոք մո՞տ է խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև
Փաշինյանը կոչ է արել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին չհեռանալ Հայաստանից (տեսանյութ)
Հայաստանը պայմանավորվածություն է ձեռք բերել Ադրբեջանի հետ անցկացնել սահմանագծման հանձնաժողովի նիստ. Փաշինյան
Հայաստանը միջանցքներ տրամադրելու պարտավորություն չի ստանձնել, բայց պատրաստ է երեք անցակետ բացել Ադրբեջանի հետ սահմանին