Բավ է պառակտվել
28-09-2023 15:52

Պեսկովը մեկնաբանել է Արցախի նախագահի կողմից Արցախի գոյությունը դադարեցնելու մասին հրամանագրի ստորագրումը

Կրեմլը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը, ներառյալ դրա հումանիտար ասպեկտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի գոյությունը դադարեցնելու մասին հրամանագրի ստորագրումը։
«Մեր խաղաղապահները շարունակում են օգնել մարդկանց։ Շատերը ցանկություն են հայտնում տեղափոխվել Հայաստանի տարածք։ Ցանկացողներին աջակցություն է ցուցաբերվում»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանին, Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթի իրավիճակում, ամենից շատ անհանգստացնում է այս խնդրի զուտ մարդասիրական կողմը. կարևոր է, որ մարդկանց ապահովվեն նորմալ պայմաններ։

Արցախի նախագահը ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում՝ առկա մարտահրավերների քննարկման նպատակով
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է իր հրաժարականի մասին
Արցախի նախագահի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 9-ին․ կա միայն մեկ թեկնածու
Արցախի Ազգային ժողովի նախագահը միացել է Ստեփանակերտի հրապարակում անցկացվող նստացույցին
Արցախի նախագահը բնակչության անվտանգության ապահովմանը վերաբերող հանձնարարականներ է տվել ուժայիններին