Բավ է պառակտվել
01-08-2023 23:44

2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը խաղաղության պայմանագիր չէ․ Փաշինյան

2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը խաղաղության պայմանագիր կամ խաղաղության գործարք չէ իր իրավական կողմով, երեքշաբթի ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց ոչ այնքան դե յուրե, որքան դե ֆակտո նրա մի շարք դրույթներ կոպտորեն խախտված են»,- ասել է Փաշինյանը Euronews-ին տված հարցազրույցում։

Սա, ինչպես նշել է կառավարության ղեկավարը, ավելի շուտ ապագա խաղաղ ճարտարապետության որոշակի հայեցակարգ է, որը կարող է իրականացվել։

«Ցավոք, Ադրբեջանի կողմից պարբերաբար խախտվում են բազմաթիվ դրույթներ։ Դա տեղի է ունենում նույնիսկ հիմա»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ Բաքուն, ինչպես նախկինում, շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղ չկա։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն կարող է, այլ պետք է լինի. Փաշինյան
Փաշինյանը պատասխանել է հարցին արդյոք մո՞տ է խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր է մշակվում․ Պատրուշև
«Ոչինչ է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը և դրա իրացման փաստն անտեսող Փաշինյանի ցանկացած հայտարարություն»․ Արցախի ԱԺ
Փաշինյանը խոստովանել է, որ պետք է փատաթուղթ ստորագրեր Գրանադայում, բայց Ալիևի հետ հանդիպումը չի կայանալու