Բավ է պառակտվել
26-07-2023 20:56

ԵՄ դեսպանները պայմանավորվել են ևս կես տարով երկարաձգել հակառուսական պատժամիջոցները

ԵՄ-ում Մշտական ներկայացուցիչների կոմիտեն (Coreper) համաձայնեցրել է հակառուսական պատժամիջոցները ևս վեց ամսով երկարաձգելու որոշումը: Այդ մասին Twitter-ում հաղորդել է Եվրամիության խորհրդում Իսպանիայի նախագահությունը։
«ԵՄ դեսպանները համաձայնել են երկարաձգել սահմանափակող միջոցները, որոնք վերաբերում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը», - ասված է հրապարակման մեջ:
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներն առաջին անգամ սահմանվել են 2014 թվականին և այդ ժամանակվանից երկարաձգվում են տարին երկու անգամ՝ հունվարին և հուլիսին, վեց ամսով։ 2022 թվականի փետրվարի 24-ից այս ռեժիմով հակառուսական պատժամիջոցների 11 փաթեթ է ներդրվել։ ԵՄ սահմանափակումները վերաբերել են ավելի քան 1,8 հազար ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Սա համայնքի պատմության մեջ պատժամիջոցների ամենախոշոր ռեժիմն է։

ԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել ավելի քան 90 ընկերությունների նկատմամբ՝ Ռուսաստանի դեմ սահմանափակումները շրջանցելու համար
Եվրախորհրդարանի ղեկավարի և ԵՄ գրասենյակները դատապարտել են Ադրբեջանի դեսպանի պահվածքը
The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է