Բավ է պառակտվել
29-06-2023 13:02

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Արցախի հարցում իր վճռականության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսելի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի հարցում իր վճռականության մասին, հայտնում է ՀՅԴ գրասենյակը։

«Ես ավելի շատ ճնշում եմ գործադրել և կշարունակեմ գործադրել (Ադրբեջանի նախագահ Իլհամ-խմբ.) Ալիևի վրա, քան (ինքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ - խմբ.) Փաշինյանը։ Ես միակն եմ, ով հստակ դիրքորոշում և ուղերձ ունեմ Արցախի հարցում։ Չկասկածեք իմ վճռականության մեջ՝ կապված Արցախի և ընդհանրապես Հայաստանի հետ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Նա վստահեցրել է, որ շարունակելու է ջանքեր գործադրել այս ուղղությամբ, նույնիսկ եթե հանկարծ պարզվի, որ ինքը գրեթե միակ միջազգային խաղացողն է, որ առաջ է քաշում այս օրակարգը։

«Դուք նաև գիտեք, որ Ֆրանսիան իր ռազմական կցորդին առաջին անգամ ուղարկել է Հայաստանում իր դեսպանատուն, որը պետք է ինչ-որ բան նշանակի, չէ՞։ Մենք պետք է անենք հնարավորը, առավելագույնը»,- նշել է Մակրոնը։

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը «ցնորամտություն» է անվանել Ղարաբաղի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները
Արցախի ԱԺ նախագահը ճնշում է ակնկալում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի խորհրդարաններից՝ ադրբեջանական սպառնալիքները չեզոքացնելու համար
The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է