Իրականացվում են հրամանատարաշտաբային զորավարժություններ «Eternity-2023» համակարգչային աջակցմամբ, մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ՊՆ-ին հղումով։
«Տեսական և գործնական մասերից բաղկացած զորավարժություններին, որոնց մասնակցում են երեք երկրների զինծառայողները և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները, կիրականացվեն ռազմավարական առումով կարևոր և տարածաշրջանային տնտեսական նախագծերի պահպանման կազմակերպման առաջադրանքներ։ Զորավարժությունների հիմնական նպատակը, որոնք իրականացվելու են մինչև հոկտեմբերի 6-ը, փոխադարձ համագործակցության ամրապնդումը և երեք երկրների զինված ուժերի համակարգման ապահովումն է»,- մեջբերել են ԶԼՄ-ները։