Բավ է պառակտվել
12-09-2023 17:19

Ռուսաստանը Հայաստանին վերաբերվում է որպես դաշնակցի. Օվերչուկ

Մոսկվան Երևանին վերաբերվում է որպես դաշնակցի, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումի (ԱՏՖ) շրջանակներում։

«Հայաստանը մեր դաշնակիցն է։ Հենց այդպես էլ վերաբերվում ենք Հայաստանին»,- ասել է Օվերչուկը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վատթարացե՞լ են հարաբերությունները Հայաստանի հետ ինտեգրման կառույցներում։

«Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստ։ Այնտեղ ամեն ինչ նորմալ էր»,- հավելել է ՌԴ փոխվարչապետը։
Երկրների մոտակա շփումները

Ռուսաստանի և Հայաստանի միջև շփումները կարող են տեղի ունենալ սեպտեմբերի 27-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նիստի շրջանակներում, նշել է փոխվարչապետը։

«Սեպտեմբերի 27-ին ևս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստ ունենք: Դա այն է, ինչ այժմ օրակարգում է»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, սպասվու՞մ են արդյոք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև որևէ շփումներ։ .

Վերջին անգամ կողմերը ինտեգրացիոն կառույցների միջոցով շփվել են ԵՏՀ նախորդ Խորհրդի ժամանակ՝ օգոստոսի 27-ին, նշել է Օվերչուկը։

2023 թվականի սեպտեմբերի 10-13-ը Վլադիվոստոկում կանցկացվի Արևելյան տնտեսական VIII ֆորումը։ Նրա կարգախոսն է «Դեպի համագործակցություն, խաղաղություն և բարգավաճում»: Միջոցառումը կազմակերպել է Ռոսկոնգրես հիմնադրամը։

Ռուսաստանը Հայաստանում երկրորդ գլխավոր հյուպատոսությունը կբացի
Ռուսաստանում քննարկվում է Հայաստանում համատեղ դպրոցներ բացելու հարցը
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հարցերը և ճգնաժամն Արցախում
Ռուսաստանում ակնկալում են 2 տարում դեպի Հայաստան ռուսաստանյան զբոսաշրջային հոսքի կրկնապատկում
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ