ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը միացել է Լաչինի միջանցքը ապաշրջափակելու Բլինքենի կոչին։
«Լեռնային Ղարաբաղում պարենային անվտանգության բացակայությունն ու դեղորայքի պակասը մեծ անհանգստություն են առաջացնում։ Լաչինի միջանցքը վճռորոշ նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը կենսական անհրաժեշտ ապրանքներ մատակարարելու համար»,- թվիթերում գրել է Փաուերը։.
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տարանցման հրատապ անհրաժեշտությունը և խաղաղ բանակցություններում «դրական թափ» պահպանելու կարևորությունը։ . Բլինկենը նաև մատնանշել է այլընտրանքային ուղիների հարցում փոխզիջումների գնալու անհրաժեշտությունը, որպեսզի մարդասիրական բեռները հասնեն Լեռնային Ղարաբաղի բնակիչներին: