Բավ է պառակտվել
04-08-2023 19:27

ՆԱՏՕ-ն կոչ է արել կրկնապատկել ջանքերը հայ-ադրբեջանական համաձայնության հասնելու համար և նշել Լաչինի միջանցքի խնդրի լուծման բանալին

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի վատթարացման կապակցությամբ։

«Հումանիտար հրատապ կարիքները լուծելու բանալին տեղաշարժի ազատության ապահովումն է: ՆԱՏՕ-ն բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում կրկնապատկել ջանքերը հայ-ադրբեջանական համաձայնության հասնելու համար»,- գրել է Կոլոմինան Twitter-ի իր միկրոբլոգում:

Սամանթա Փաուերը միացել է Լաչինի միջանցքը ապաշրջափակելու Բլինքենի կոչին
Ռուս խաղաղապահները կապի մեջ են Ադրբեջանի հետ. Զախարովան կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը կոչ է արել Ադրբեջանին ապահովել տեղաշարժը Լաչինի միջանցքով
Freedom House-ը կոչ է անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և թույլ տալ ` ԿԽՄԿ-ին օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ