Ռուսաստանին չհաջողվեց դիվանագիտական ճանապարհով ստիպել Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Այսպես է քաղաքագետ և արևելագետ Սերգեյ Մելքոնյանը մեկնաբանել է այն փաստը, որ երեքշաբթի ռուսական Կարմիր խաչի կողմից ուղարկված բեռը Ստեփանակերտ է հասցվել Ակնա/Աղդամի ճանապարհով։
«Եզրակացությունը շատ պարզ է, Ռուսաստանը որոշել է հաջողության հասնել թույլ կողմի զիջումների հաշվին։ Ավելի հեշտ է ճնշում գործադրել թույլ կողմի՝ Արցախի վրա, որպեսզի նա ճանապարհ բացի Ակնա/Աղդամով, որն ընդհանրապես ոչ մի կապ չունի եռակողմ համաձայնագրի հետ։ Այս գաղափարը առաջարկել է Բաքուն և ստացել Երևանի աջակցությունը բանակցությունների ժամանակ։ Դեմ է եղել միայն Ստեփանակերտը, ուստի Մոսկվան գնացել է նվազագույն դիմադրության ճանապարհով»,- գրել է Մելքոնյանը տելեգրամյան իր ալիքում:
Նրա խոսքով, Ռուսաստանը հաջողությունները հենց ցուցադրում է, քանի որ միայն բեռներով հնարավոր չէ կանխել հումանիտար աղետը։ Այսինքն՝ ակցիան խորհրդանշական է։ Միգուցե դա հատկապես կարևոր է Մոսկվայի համար PR-ի առումով այն բանից հետո, երբ Ֆրանսիան չկարողացավ տեղ հասցնել իր օգնությունը: Չնայած այս PR-ը հակառակ ազդեցությունն ունի։
«Այս տեմպերով Բերձոր/Լաչին միջանցքը կմնա փակ, կհայտնվի «Աղդամի երթուղին», որը իրավական իմաստով կգտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բաքուն շատ ավելի հեշտ կմեկուսացնի Ռուսաստանին Արցախից՝ նախապատրաստելով նրա ելքը»,- գրել է Մելքոնյանը։