Աղդամ (Ակնա)-Ասկերան երթուղու բացումն այսօր կարևոր քայլ է, որը պետք է նպաստի նաև Լաչինի միջանցքի վերաբացմանը, ասվում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի քարտուղարի հայտարարությունում։
«Իրավիճակը տեղում արագորեն վատանում է. կարևոր է ապահովել Ղարաբաղի հայերին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը; Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին պատասխանատվություն և ճկունություն դրսևորել ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամ-Ասկերան երթուղու օգտագործումը ապահովելու հարցում»,- ասված է փաստաթղթում։
Ընդգծվում է, որ տեղում ստեղծված բարդ իրավիճակը չափազանց երկար է տևել, և այժմ կարևոր է գտնել կայուն և փոխընդունելի լուծումներ՝ ապահովելու մարդասիրական հասանելիությունը, այդ թվում՝ աշնան և ձմեռային սեզոններին ընդառաջ։
«Մենք վերահաստատում ենք մեր հաստատակամ համոզմունքը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն նախկին պայմանավորվածությունների և Արդարադատության միջազգային դատարանի որոշման, և ընդգծում ենք մեր հավատը մատակարարման այլ ուղիների օգտին՝ ի շահ տեղի բնակչության», - ասվում է հայտարարության մեջ։ ասաց.
«Մենք վերահաստատում ենք մեր հաստատակամ համոզմունքը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն նախկին պայմանավորվածությունների և Արդարադատության միջազգային դատարանի որոշման, և ընդգծում մեր հավատը մատակարարման այլ ուղիների օգտին՝ ի բարօրություն տեղի բնակչության», - ասվում է հայտարարության մեջ։
ԵՄ-ն ակնկալում է, որ այս զարգացումներին առաջիկա օրերին և շաբաթներին կհետևեն ավելի կոնկրետ քայլեր, ներառյալ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունը վերջիններիս իրավունքների և անվտանգության, հաշտեցման ջանքերի և հայ-ադրբեջանական ընդհանուր խաղաղության գործընթացի վերաբերյալ:
Սեպտեմբերի 12-ին ռուսական հումանիտար բեռներն Ասկերան քաղաքի անցակետով հասել են Ստեփանակերտ։ Լաչինի միջանցքում ավելի քան մեկուկես ամիս Արցախ մուտք գործելուն է սպասում 400 տոննա մարդասիրական օգնություն Հայաստանից, իսկ օգոստոսի 30-ից ՝ մարդասիրական բեռներով 10 բեռնատար Ֆրանսիայից։