Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ուրբաթ ընդունել է Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, սահմանազատմանն ու սահմանների անվտանգությանը, ինչպես նաև արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր։
Անվտանգության խորհրդի քարտուղարը Բոնոյին է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
Կողմերը քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր։