Բավ է պառակտվել
05-06-2023 17:51

Հայաստանը փորձում է Ստեփանակերտ–Բաքու երկխոսության հարթակ ձևավորել. Միրզոյան

Հայաստանը փորձում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև երկխոսության մեխանիզմ ստեղծել իրենց ապագան քննարկելու համար։ Այս մասին խորհրդարանում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Փորձում ենք ստեղծել, ապահովել մեխանիզմ, հարթակ, միջավայր, կոչեք ինչպես ուզում եք, որտեղ Լեռնային Ղարաբաղը և Բաքուն կքննարկեն իրենց ապագան այն ծավալներով, չափերով և այն ուղղություններով, որոնք նպատակահարմար են համարում: Հայաստանը անում է. ամեն ինչ այս միջավայրն ապահովելու համար»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ դրան պետք է միջազգային մասնակցություն լինի, քանի որ հայկական կողմը մտավախություն ունի, որ պաշտոնական Բաքուն նման գործընթաց սկսելիս ամեն ինչ կանի այն իմիտացիայի վերածելու և բովանդակալից, լուրջ քննարկումներից ու կարգավորումներից խուսափելու համար։

Միրզոյանն ասաց, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմը փորձում է Ադրբեջանին և միջազգային բոլոր գործընկերներին ցույց տալ, որ որքան էլ նրանք փորձեն խուսափել հարցի քննարկումից, ԼՂ խնդիրն օբյեկտիվորեն կա։

«Կա խնդիր, կա հակամարտության պատմություն, և եթե Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան բանակցել մնացած բոլոր կետերի շուրջ և գալ փոխադարձ ընդունելի ձևակերպումների, կարգավորել հարաբերությունները և ստորագրել պայմանագիր, եթե այս գործընթացում նշված խնդիրը (Լեռնային Ղարաբաղի) հասցեագրված չէ, չստեղծվի մեխանիզմ, որտեղ Ղարաբաղը և Բաքուն կարող են քննարկել և որոշումներ կայացնել, Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագիրը կարող է պարզապես չաշխատել»,- պարզաբանեց նա։

Հայաստանի ԱԽՔ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին է ներկայացրել Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Երևանի դիրքորոշումը
Հայաստանին մտահոգում են Բաքվից հնչող սպառնալիքները. Անվտանգության խորհրդի քարտուղար
Ռուսաստանն աջակցում է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների մեկնարկին․ Զախարովա
Բաքվի հետ բանակցությունների համար Երևանը նախընտրում է արևմտյան հարթակները. իշխանամետ հայ պատգամավոր
Իրանի քաղաքացին փորձել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխել 2 մլն դոլար արժողությամբ 10 կգ մետամֆետամին, հասցեատերը Չինաստանի քաղաքացի է