Բավ է պառակտվել
25-05-2023 14:02

Շոյգուն նշել է Հայաստանի մասնակցության կարևորությունը ՀԱՊԿ-ի նախապատրաստական աշխատանքներին

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության աշխատանքներին հայկական կողմի մասնակցության կարևորության մասին։

«Հայաստանը մեր կազմակերպության անդամ է, մեր դաշնակիցը։ Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ եւ անում ենք հնարավոր ամեն բան՝ Անդրկովկասում իրավիճակի կայունացման համար։ Ընդ որում՝ հատուկ կցանկանայի նշել հայկական կողմի մասնակցության կարեւորությունն օպերատիվ եւ մարտական պատրաստության միջոցառումներին՝ ՀԱՊԿ շրջանակում»,- ասել է Շոյգուն Մինսկում տեղի ունեցող ՀԱՊԿ մասնակից երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հայաստանից հանդիպմանը մասնակցում է ՀԱՊԿ միացյալ շտաբում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ.

Հայաստանի արտգործնախարարը նշել է, թե ինչ 4 ակնկալիք ունի հայկական կողմն Ադրբեջանից
Հայաստանը հիմնավորված դժգոհություն ունի ՀԱՊԿ-ից․ Պապոյան
Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության 105-ամյակը. ներկայացնում ենք 10 հետաքրքիր փաստ
Հայաստանը հիմնավոր դժգոհություններ է ներկայացնում ՀԱՊԿ-ին. Լուկաշենկո
Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը ՀԱՊԿ-ում․ Պեսկով