Հայաստանը նախկինի պես աջակցում է Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու ծրագրերին, չնայած հարաբերությունների լարվածությանը, ասել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական բաժնի ղեկավար Ալեքսեյ Կլիմովը։
«Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության ստեղծման ծրագրերը ոչ մի փոփոխության չեն ենթարկվել։ Հայկական կողմի համաձայնությունը մնում է ուժի մեջ։ Գերատեսչության աշխատանքի մեկնարկի ժամկետների մասին լրացուցիչ կտեղեկացվի։»,- ասել է Կլիմովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանը հետ է կանչել իր համաձայնությունը հարաբերություններում առկա իրավիճակի ֆոնին։
Հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման համար ՌԴ ԱԳՆ խմբի ղեկավարի և քաղաքի քաղաքապետ Գևորգ Պարսյանի հանդիպումը։ Մանրամասն քննարկվել է ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը, որը զգալիորեն կպարզեցնի Հայաստանի հարավում բնակվող ՌԴ քաղաքացիների հասանելիությունը հյուպատոսական ծառայություններին։ Նշվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև կնպաստի մշակութային, հումանիտար, առևտրատնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը։