Հայաստանը և՛ Ռուսաստանից, և՛ ՀԱՊԿ-ից այլ, ավելի ադեկվատ արձագանք էր ակնկալում 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։ Այս մասին երկուշաբթի հայտարարեց Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Ռուս գործընկերների հետ բաց, ազնիվ քննարկումներ են ընթանում»,- խորհրդարանում լրագրողներին ասաց Կոստանյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը մտահոգություն է հայտնում, ինչը կապված է Ռուսաստանի Դաշնության կողմից պատշաճ քայլերի բացակայության հետ։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել էր, որ անվտանգության ոլորտում հանրապետության կախվածությունը Ռուսաստանից սխալ է։ Ի պատասխան՝ Կրեմլը դժգոհություն է հայտնել Փաշինյանի վերջին հայտարարությունների կապակցությամբ: