Հայաստանի արտգործնախարարությունը լուծում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանին հյուպատոսական հասանելիության հարցը, գերատեսչությունը կպաշտպանի իր քաղաքացու իրավունքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Երևանում դիվանագիտական աղբյուրը։
«Վարդանյանին հյուպատոսական հասանելիության հարցով զբաղվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, որն էլ պաշտպանելու է ՀՀ քաղաքացու իրավունքները»,- ասաց գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաստատել էր Արցախից հեռանալու ժամանակ Վարդանյանին ձերբակալելու փաստը և հրապարակել էր համապատասխան լուսանկարը։
Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պատմել է, որ այսօր առավոտյան իր ամուսինը՝ Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից։
Բավ է պառակտվել