Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կանադան արձագանքել սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակմանը։
«Մենք ակնկալում ենք, որ կհարգվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մեզ համար, միանշանակ, սա հարց է, որին մենք ուշադիր հետևելու ենք»,– ասաց Ջոլին Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։