ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, «Հայկական խմբի» համանախագահ Ֆրենկ Փալոնը կոչ է արել միջազգային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։
«Մեր աչքի առաջ (Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիևը կանխամտածված էթնիկ զտումների արշավ է իրականացնում Արցախում։ Պետքարտուղարությունը և միջազգային հանրությունը պետք է ցույց տան, որ դա անընդունելի է և պատժամիջոցներ սահմանեն։ Միջանցքը վերաբացելու անկարողությունն այժմ աննկարագրելի հումանիտար ճգնաժամ կառաջացնի»,- գրել է Փալոնը Twitter-ում։