Բավ է պառակտվել
27-07-2023 20:05

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները՝ կապված Լաչինի միջանցքի շրջափակման հետ

Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման համար, ինչը հակասում է հրադադարի մասին համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վատ է անդրադառնում բանակցային գործընթացի վրա, նշված է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն է հայտնում ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հուլիսի 26-ի հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակի վերաբերյալ:

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ կիրառել Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր են։

Փարիզը կոչ է անում նաև վերականգնել բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով, ինչպես նաև ապահովել բնակչության համար գազի ու էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը։

«Եվրոպական միության հետ մեկտեղ, Ֆրանսիան լիովին հավատարիմ է մնում տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմանը, ինչի մասին ասված է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի ուղերձում՝ ապրիլի վերջին Հայաստան և Ադրբեջան կատարած այցի ժամանակ»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում տեղի բնակչության վրա ազդող լուրջ հումանիտար իրավիճակով։ Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրում, իսկ Աղդամ քաղաքով ապրանքների մատակարարումը չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք։

Հայաստանը միջանցքներ տրամադրելու պարտավորություն չի ստանձնել, բայց պատրաստ է երեք անցակետ բացել Ադրբեջանի հետ սահմանին
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում միջազգային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը որոշում կկայացնի Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցների մասին Հայաստանի կողմից ներկայացված հայցով
Արցախի ԱԺ նախագահը ճնշում է ակնկալում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի խորհրդարաններից՝ ադրբեջանական սպառնալիքները չեզոքացնելու համար
Պուտին. Ղարաբաղում ՀԱՊԿ-ը չպետք է կռվեր Երեւանի համար