Մի խումբ արցախցիներ հավաքվել են Հայաստանում Արցախի ներկայացուցչության առջև՝ իրականացնելով բողոքի ակցիա։ Քաղաքացիները բողոքում են Արցախի նախագահի՝ հոկտեմբերի 19-ին ստորագրած հրամանագրից, որի համաձայն հկտեմբերի 1-ից մի շարք քաղաքացիական ծառայողներ ազատվել են աշխատանքից, ընդ որում նրանք դեռ չեն ստացել իրենց աշխատավարձերը։
Ինչ-որ պահի իրավիճակը լարվեց և ակցիայի մասնակիցները հրմշտելով մտան շենք: Շենքում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, պետնախարար Արթուր Հարությունյանը և այլ պաշտոնյաներ:
Ներսում նույնպես իրավիճակը լարված է, ուզում են բարձրանալ վերև՝ Սամվել Շահրամանյանի մոտ։
Բավ է պառակտվել