Transavia ավիաընկերությունը հունիսի 27-ից սկսել է չվերթ իրականացնել նոր երթուղով` Մարսել-Երևան-Մարսել: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայանների մամուլի ծառայությունը։
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 անգամ` յուրաքանչյուր երեքշաբթի»,– ասվում է հաղորդագրությունում։
Transavia–ն նիդեռլանդական բյուջետային ավիաընկերություն է, որը մտնում է Air France-KLM հոլդինգի մեջ։ Այն կանոնավոր ուղևորափոխադրումներ է իրականացնում դեպի Եվրոպա և չարտերային թռիչքներ դեպի Ասիայի և Աֆրիկայի հանգստավայրեր:
Բավ է պառակտվել