«Շիրակ Ավիա» հայկական ավիաընկերությունը հունիսի 25-ից կսկսի թռիչքներ իրականացնել Երևանից Սոչի։ Այս մասին հայտնել են Սոչիի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից։
«Թռիչքները նախատեսված են հունիսի 25-ից, շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ թռիչքները կիրականացվեն Boeing 738-500 ինքնաթիռով, որը նախատեսված է 131 ուղևորի համար։ Սոչի-Երևան չվերթը կտևի մեկ ժամ։
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից, «Շիրակ Ավիա»-ն կդառնա Սոչիի միջազգային օդանավակայանում Հայաստանը ներկայացնող երկրորդ ավիափոխադրողը (Հայկական ավիաուղիների հետ միասին): Միևնույն ժամանակ Սոչիի օդանավակայանի և «Շիրակ Ավիա»-ի միջև համագործակցությունը տեղի կունենա առաջին անգամ։