Բավ է պառակտվել
31-05-2023 13:54

ՄԻԵԴ-ը մեկ շաբաթ ժամանակ է տալիս Ադրբեջանին երկու հայ զինվորների առևանգման մասին տեղեկություններ տրամադրելու համար

ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշում և պահանջել Ադրբեջանից մինչև սույն թվականի հունիսի 6-ը ներառյալ տրամադրել տեղեկություն՝ արդյո՞ք 2 զինծառայողները գերու կամ այլ կարգավիճակում գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ, եթե այո, Դատարանը Ադրբեջանից պահանջել է տրամադրել տեղեկություն զինծառայողների պահման պայմանների և բժշկական հետազոտությունների մասին:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում և պահանջել, որպեսզի Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց կիրառվի Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից: Միաժամանակ պահանջ է ներկայացվել տրամադրելու տեղեկատվություն վերջիններիս պահման վայրի, պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ:

Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
ՄԻԵԴ-ը հրապարակային լսումներ կանցկացնի Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի վերաբերյալ
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրել՝ Հայաստանի դիմումի համաձայն
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անցակետից հայ ուսանողի առևանգումը Բաքվի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտում է. ՀՀ ՄԻՊ
Հայաստանը դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու դեպքի առնչությամբ