Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետից Ադրբեջանի կողմից 22-ամյա հայ ուսանողի առևանգման դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, ասել է Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
«Չեն պահպանվում մարդու հիմնարար իրավունքներին միջամտության առնչությամբ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային-իրավական երաշխիքներն ու չափանիշները», - ասել է նա:
Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ արդեն կապ է հաստատել իրավասու մարմինների գործընկերների հետ, որոնց հետ քննարկվել են նաև անցակետում համանման այլ միջադեպերի հետ կապված հարցերը։
«Միջազգային դերակատարների, այդ թվում ռուս խաղաղապահների միջնորդությամբ Հայաստան տեղափոխվող անձանց` Ադրբեջանի կողմից առևանգումը դատապարտելի և անթույլատրելի է»,- ասել է Մանասյանը։
Օգոստոսի 28-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետից առևանգել է 2001 թվականին ծնված ուսանող Ալեն Նելսոնի Սարգսյանին, ով ուսման նպատակով Արցախից Հայաստան մեկնում էր ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ Միաժամանակ, Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը հայտնեց, որ ադրբեջանցիները հարցաքննում են մեկ այլ ուսանողի։