Բավ է պառակտվել
18-09-2023 19:16

Վերին Լարս անցակետը մինչև սեպտեմբերի 24-ը կգործի սահմանափակ ռեժիմով. ՊԵԿ

«Ռոսգրանստրոյի» տնօրինության տեղեկացմամբ՝ Վերին Լարսի ավտոմոբիլային անցակետի վերակառուցման ավարտական փուլով պայմանավորված՝ սեպտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու ուղղությամբ բեռնատար տրանսպորտային միջոցների համար երթևեկելի գոտիներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։

ՊԵԿ-ից հայտնում են, որ ՌԴ գնացող ճանապարհին կկազմակերպվի դարձափոխային երթևեկություն։ Սպասվում է թողունակության ժամանակավոր նվազում, ինչը կարող է հանգեցնել բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակումների։ Անցակետում իրականացվում են ներքին հարդարման, սարքավորումների տեղադրման, կահավորման, ճանապարհների երեսպատման, եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։
Ռուս-վրացական սահմանային «Վերին Լարս» անցակետը Ռուսաստանը Հայաստանի հետ կապող միակ ցամաքային երթուղին է, որը եղանակային վատ պայմանների պատճառով (սողանքներ, սելավ, ձնահոս) պարբերաբար փակվում է։

Փոխվարչապետը հայտնել է «Վերին Լարս» անցակետում ռեկորդային թողունակության մասին
Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների հետ կապված խնդիրները քաղաքական դրդապատճառ ունեն
Վերին Լարսում հայկական կոնյակով բեռնված մոտ 60 բեռնատար սպասում է ՌԴ մուտքի․ իրականացվում է ստուգում
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Մոսկվայում և Մոսկվայի մարզում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 10 հրկիզում և պայթյուն է տեղի ունեցել՝ կազմակերպված հեռախոսային խարդախների ցուցումով։
Ռուբեն Վարդանյանի որդին հայտնել է ադրբեջանական բանտում հոր ամբողջական մեկուսացման մասին