Բավ է պառակտվել
22-06-2023 11:47

Փոխվարչապետը հայտնել է «Վերին Լարս» անցակետում ռեկորդային թողունակության մասին

Վերին Լարսի անցակետում բեռնատարների թողունակությունն ավելացել է՝ հասնելով ռեկորդային օրական 1500 մեքենայի, հինգշաբթի կառավարության նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գրում է arka.am տնտեսական տեղեկատվական գործակալությունը։

Գրիգորյանն ասաց, որ 2020-21 թվականներին թողունակության ռեկորդը եղել է 300 բեռնատար, այդքան բեռնատար էր անցնում մեկ օրվա ընթացքում։ Այսօր անցնում է 1500 մեքենա։ Բացի այդ, Վերին Լարսի անցակետում 11-ի փոխարեն այսօր 39 անցուղի է, ինչը լուրջ և կարևոր փոփոխություն է։
«Կարծում եմ՝ անկախ այն հանգամանքից, որ գլոբալ-լոգիստիկ վերադասավորումներ են եղել աշխարհում, բայց, այնուամենայնիվ, սա մի լուծում է, որ հայկական բեռների համար որևէ խոչընդոտ չպետք է առաջացնի: Ընդ որում՝ դաշտային պոտենցիալ էլ կա, շատ արագ մոդուլային տարբերակով անհրաժեշտության դեպքում էլի լուծումներ կտրվեն», - ասաց նա։
Ռուսաստանի Դաշնությունն ու Հայաստանը ընդհանուր սահման չունեն, բայց Հայաստան կարելի է մտնել Վրաստանի տարածքով։ «Վերին Լարս» անցակետը Ռուսաստանի և Վրաստանի միջև միակ օրինական ցամաքային անցումն է, որը եղանակային վատ պայմանների պատճառով պարբերաբար փակվում է։

Վերին Լարս անցակետը մինչև սեպտեմբերի 24-ը կգործի սահմանափակ ռեժիմով. ՊԵԿ
Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների հետ կապված խնդիրները քաղաքական դրդապատճառ ունեն
Վերին Լարսում հայկական կոնյակով բեռնված մոտ 60 բեռնատար սպասում է ՌԴ մուտքի․ իրականացվում է ստուգում
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Մոսկվայում և Մոսկվայի մարզում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 10 հրկիզում և պայթյուն է տեղի ունեցել՝ կազմակերպված հեռախոսային խարդախների ցուցումով։
Ռուբեն Վարդանյանի որդին հայտնել է ադրբեջանական բանտում հոր ամբողջական մեկուսացման մասին