Հայաստանի խորհրդարանը հաստատել է հրագործական արտադրատեսակների օգտագործման խիստ սահմանափակումները։ «Լիցենզավորման մասին» օրենքում և հարակից օրենքներում համապատասխան փոփոխություններն ու լրացումները խորհրդարանի կողմից հավանության են արժանացել հինգշաբթի տեղի ունեցած արտահերթ նիստում։
Փոփոխությունների համաձայն՝ Հայաստանում հրավառություն պետք է իրականացվի միայն պետական կամ համայնքային նշանակության տոնական միջոցառումների ժամանակ՝ հատուկ սահմանված վայրերում։
Հրագործական արտադրատեսակների կբաժանվեն 5 խմբի (կամ դասերի)։ Առաջին երկու դասերը «թեթև»՝ կենցաղային տեսակի հրավառություններն են, օրինակ՝ «բենգալյան կրակը», տորթի վրա դրվող փոքր հրավառություն և այլն։ Դրանց վաճառքն անչափահասներին կարգելվի։
Մնացած կատեգորիաները ներառում ենբաց տարածքներում օգտագործման համար նախատեսված ապրանքներ: 3-5-րդ կարգի հրագործական արտադրատեսակների ներմուծումն ու օգտագործումը, ըստ օրինագծի, փաստացի կարգելվի։
Միաժամանակ հրավառությունների կիրառությունը, ներկրումը և վաճառքը կթույլատրվեն բացառապես լիցենզավորված կազմակերպություններին:
Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս անց։