Բավ է պառակտվել
22-11-2023 11:32

ՀՀ տարածքում ավտոճանապարհները բաց են, որոշ հատվածներում թույլ ձյուն է տեղում

Հայաստանի ավտոճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, առանձին հատվածներում տեղում է թույլ ձյուն, հայտնում է հանրապետության Ճանապարհային դեպարտամենտը։

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ Աշոցքի, Թալինի, Ապարանի, Արագածի, Հրազդանի տարածաշրջաններում թույլ անձրև է տեղում։

«Վարորդներին հորդորում ենք լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները», - ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Վերին Լարս անցակետով անցնող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մոտ մեկ օր առաջ հայտնի դարձավ, որ ձյան տեղումների պատճառով սահմանափակվել է երթևեկությունը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով, որը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։

ՀՀ տարածքում ավտոճանապարհները բաց են, որոշ հատվածներում թույլ ձյուն է տեղում
Հայաստանում ավտոճանապարհները բաց են, Վերին Լարսի անցակետը՝ փակ
Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից․ ՀՀ ԱԳՆ
«Աշնանային տերևաթափ» գործողություն. Հայաստանում ահաբեկչությունների նախապատրաստման և պետական ​​կառույցների գրավման հետաքննությունն ավարտվել է
Մեկնարկել է «Արծիվ գործընկեր 2024» հայ-ամերիկյան զորավարժությունները