Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, մի շարք հատվածներում տեղում է ձյուն, հայտնում է ՀՀ ճանապարհային դեպարտամենտը։
Ժամը 9-ի դրությամբ Սարավանում, Մեղրիում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։ Մասիսի շրջանի, Արտաշատ քաղաքի ավտոճանապարհներին և Սյունիքի լեռներում առկա է մառախուղ, տեսանելիությունը՝ 100 մ։ Արթիկ-Ալագյազ հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի տրանսպորտի համար։ Այս անցակետով է անցնում Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը։