Այսօր ժամը 20:00-ին Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում տեղի կունենան համաժամանակյա հանրահավաքներ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Հավաքը բացվելու է Երևանի «Ազատության» հրապարակից՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի պատգամաց խոսքով և ապաշխարհության աղոթքով: Մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլորին մասնակցել հավաքին, որպեսզի համաժողովրդական շարժման ու հայ ժողովրդի անունից համոզիչ մեր պահանջն ուղղենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին ու համայն հայությանը: Մեր միասնականությունն ու ազգային զարթոնքը լինելու է»,- ընդգծել է Ներսիսյանը։