Բավ է պառակտվել
14-12-2023 10:20

Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում կխաղա ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում

Իտալական «Ինտեր» ակումբը, որտեղ հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, նվաճեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր։

Ինտերաքսի փոխանցմամբ՝ Լիգայի 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն արդեն որոշված են․ Ինտեր, Լացիո, Նապոլի (բոլորը՝ Իտալիա), Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Ռեալ Մադրիդ, Ռեալ Սոսյեդադ (բոլորը՝ Իսպանիա), Բավարիա, Բորուսիա , Լայպցիգ (բոլորը՝ Գերմանիա), Արսենալ, Մանչեսթեր Սիթի (երկուսն էլ Անգլիա), ՊՍՎ (Հոլանդիա), Կոպենհագեն (Դանիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Պորտու» (Պորտուգալիա)։

Նախօրեին փլեյ-օֆֆի մասնակիցների կազմում հայտնվեցին ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենն» ու պորտուգալական «Պորտոն»։

Հաշվետու մրցումային օրը ՊՍԺ-ն արտագնա խաղում 1:1 հաշվով խաղաց գերմանական «Բորուսիայի» (Դորտմունդ) հետ։ Սա բավական էր, որ ֆրանսիական թիմը վաստակի 8 միավոր, և լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով իտալական «Միլանից» (2։1 հաշվով արտագնա խաղում հաղթել է անգլիական «Նյուքասլին»)՝ F խմբում զբաղեցնել երկրորդ տեղը։

ՊՍԺ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ։ «Բորուսիայի» հետ։

«Պորտուն» սեփական հարկի տակ 5:3 հաշվով հաղթեց ուկրաինական «Շախտյորին» և 12 միավորով H խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում իսպանական «Բարսելոնան» է (տանը 2-3 հաշվով զիջել է բելգիական «Անտվերպենին»), որը նույնպես ունի 12 միավոր։ «Շախտյորը» (9 միավոր), ինչպես և «Միլանը» F խմբից, կշարունակի եվրագավաթային ճանապարհորդությունը Եվրոպայի լիգայում:

Հենրիխ Մխիթարյանը Մեսսիի և Ռոնալդուի հետ միասին ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում է
ՖԻՖԱ-ն Ռուսաստանի հավաքականին չի ընդգրկել ԱԱ-2026-ի վիճակահանության մեջ
FAF ֆան շարժումը պահանջում է Հֆֆ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանին պաշտոնանկ անել (տեսանյութ)
Օլիմպիական կրակի փոխանցումավազքին առաջին անգամ մասնակցեց Հայաստանի մարզիկը
Giro d'Italia-ն կօգնի Հայաստանին անցկացնել ավտոճանապարհային հեծանվավազք. 130 կմ տարածությունը կընդգրկի բոլոր մարզերը