Բավ է պառակտվել
30-06-2023 00:39

«Mercer»-ի վարկանիշով Երևանը դարձել է տարածաշրջանում ապրելու համար ամենաթանկ քաղաքը

Երևանը զբաղեցրել է 141-րդ տեղն ապրելու արժեքով ամենաթանկ քաղաքների վարկանիշում, որը հրապարակել է Mercer կազմակերպությունը։ 2022 թվականի համեմատ` Երևանը վարկանիշում բարձրացել է 56 կետով՝ առաջ անցնելով, մասնավորապես, տարածաշրջանի այլ երկրների մայրաքաղաքներից։

227 քաղաքների վարկանիշում Հայաստանի մայրաքաղաքին հաջորդում են Բաքուն (177-րդ տեղ), Թբիլիսին (181), Մինսկը (182), Ստամբուլը (185), Ալմաթին (208), Տաշքենդը (218), Անկարան (221), Դուշանբեն (223), Բիշքեկը (224):

Հոնկոնգը, Սինգապուրը և Ցյուրիխը ամենաթանկ քաղաքներն են ապրելու համար, իսկ Հավանան, Կարաչին և Իսլամաբադն՝ ամենաէժանն։

Mercer վարկանիշը կազմվում է մոտ 40 գործոնների գնահատման հիման վրա, ներառյալ` քաղաքական, տնտեսական, բնապահպանական և անձնական անվտանգությունն, ինչպես նաև առողջապահության, կրթության, տրանսպորտի և այլ հանրային ծառայությունների մակարդակը:

Բաքվի և Երևանի հարաբերությունների սրումը դժվարացնում է ապաշրջափակումը տարածաշրջանում. Օվերչուկ
Իլոն Մասկը Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է հրաժարական տալ և հեռանալ Ուկրաինայից
Մարկեդոնով. Չէի ասի, որ ԱՄՆ դիրքորոշումն ուկրաինական հարցում կտրուկ փոխվել է
Իսպանիայում հայտնաբերվել և ապամոնտաժվել է հայկական ընկերությունների համար փողերի լվացման ցանց
BMW-ն չի բարձրացնի M5 կատարողական սեդանի գինը, բայց կան որոգայթներ