Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման գծով եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, բայց սրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում բացասաբար է անդրադառնում այդ գործունեության վրա, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումի (ԱՏՖ) շրջանակում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Իհարկե, ցանկացած սրում միշտ բացասաբար է ազդում մեր աշխատանքի վրա, զսպում, դանդաղեցնում է մեր գործունեությունը, և ժամանակն անցնում է, մինչ մենք նորից վերադառնում ենք, նստում ու սկսում նորից աշխատել»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Օվերչուկը հավելել է, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակման Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան բանակցությունները շարունակվում են։