Բավ է պառակտվել
13-11-2023 15:11

Սիցիլիա կղզու Էտնա հրաբուխը կրկին ժայթքել է

Սիցիլիա կղզում Էտնա հրաբուխը կրկին ժայթքել է։ Այս մասին հայտնում է La Sicilia թերթը՝ հղում անելով Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտին (INGV):

Պարբերականի տվյալներով՝ ժայթքումը տեղի է ունեցել հրաբխի հարավարևելյան խառնարանում։ Ըստ INGV-ի փորձագետների՝ ժայթքման սյունի բարձրությունը ծովի մակարդակից մոտ 4,5 հազար մ է եղել, նշում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Էտնայի այս ժայթքումը չի ազդում սիցիլիական Կատանիա քաղաքի օդանավակայանի շահագործման վրա։

Էտնան գտնվում է մասնագետների մշտական հսկողության ներքո։ Որպես կանոն, այս հրաբխի ակտիվությունը բնակչության համար վտանգ չի ներկայացնում։

Սիդնեյում ապրիլի 21-ին կանցկացվի Արդարության երթ` հայերի, հույների ու ասորիների մասնակցությամբ
Երուսաղեմում հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» հատվածում լարված իրավիճակ է ստեղծվել
Իրանի Շահ Չերաղ դամբարանում ահաբեկչություն է տեղի ունեցել, կան վիրավորներ և զոհ
Չինաստանի հարավ-արևելքում մոլեգնում է «Դոկսուրի» թայֆունը, ավելի քան 120 հազար մարդ տարհանվել է (լուսանկար)
Անցած շաբաթն ամենաշոգն էր դիտարկումների ողջ պատմության ընթացքում