Բավ է պառակտվել
06-11-2023 16:14

Երուսաղեմում հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» հատվածում լարված իրավիճակ է ստեղծվել

«Թաթոյան» հիմնադրամը հայտնում է, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքն իսրայելական «XANA CAPITAL» ընկերությանն ուղարկել է հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» վայրը 99 տարով վարձակալության պայմանագիրը չեղարկելու նամակ:
Միաժամանակ նշվում է, որ նամակից կարճ ժամանակ անց իրավիճակը տեղում լարվել է, հատկապես` վերաբնակիչների, բանակի զինված ծառայողների և շների ժամանումից հետո: Ստեղծված իրավիճակից ելնելով` Հայ համայնքի ներկայացուցիչները, Հայոց Պատրիարքը և հոգևորականները եկել են «Կովերի պարտեզ»:
Նշվում է, որ պայմանագիրը չեղարկվել է այն բանից հետո, երբ պարզվել է, ոչ հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» («Cows’ Garden») կոչվող վայրում կառուցվելու էին հյուրանոց ու ժամանցի վայրեր, իսկ հարակից թաղամասերից վտարվելու էին բնակիչները, որոնք պատմականորեն բնակվում են Սուրբ Հակոբ հայկական վանքի տարածքում։ Լրջորեն վտանգվելու էր նաև հայկական թաղամասի թանգարանը և տեղահանվելու էր գերեզմանատունը:
Հավաքված փաստերի վրա փաստաբանական թիմը պատրաստել է 184 էջանոց զեկույց, որը ներառում է էական ապացույցներ: Դրանց հիման վրա ձեռնարկվեցին իրավական քայլեր:

Իրանի արտգործնախարարի հետ զրույցում Միրզոյանը նշել է Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրումը
Հայաստանի պաշտպանության փոխնախարարը ներկայացրել է Երասխի ուղղությամբ կրակից հետո սահմաններին տիրող իրավիճակը
Ռուսաստանը Հայաստանի հետ կվերլուծի հայ-ամերիկյան զորավարժությունների հետ կապված իրավիճակը. Պեսկով
Գրիգորյանը Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը
ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման մասին