Հայաստանն առաջարկել է Ռուսաստանին համաձայնագիր ստորագրել, որը թույլ կտա շրջանցել Հռոմի ստատուտի պահանջները, ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«Հռոմի ստատուտի վավերացումից մի քանի ամիս առաջ մենք ռուսական կողմին առաջարկել ենք ստորագրել երկկողմ համաձայնագիր, որպեսզի մեր միջպետական իրավահարաբերությունները միջազգային կառույցներում չստուգվեն, և վավերացումը չազդի մեր հարաբերությունների վրա։ Պատասխան դռևս չենք ստացել։ Այնուամենայնիվ, դեռ բավական ժամանակ կա մինչև Հռոմի ստատուտի ուժի մեջ մտնելը»,- ասել է Արշակյանը խորհրդարանում կայացած ճեպազրույցում։
Նրա խոսքով, Հայաստանն իրավական առումով մենք կարող ենք ունենալ երկկողմ համաձայանգիր, որը բացառում է միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում։
ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության սահմանադրականության մասին
Հայաստանը Հռոմի ստատուտը ստորագրել է 1998 թվականի հուլիսի 17-ին, սակայն չի վավերացրել այն, քանի որ 2004 թվականին Սահմանադրական դատարանը ճանաչեց պայմանագրի պարտավորությունները հակասող այն ժամանակ գործող Սահմանադրության մի շարք դրույթների։
Հայաստանի կառավարությունը 2022 թվականի վերջին Հռոմի ստատուտի սահմանադրականությունը ստուգելու հարցով դիմել է Սահմանադրական դատարան։ Երևանը նշել է, որ այս փաստաթղթի վավերացումը թույլ կտա ՄՔԴ-ում վարույթ հարուցել Ադրբեջանի դեմ (Արցախում և Հայաստանում ռազմական հանցագործությունների համար - խմբ.):
Մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությամբ Հայաստանի պարտավորությունները ճանաչեց երկրի Հիմնական օրենքին համապատասխան։
Այս տարվա մարտի 17-ին ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։ Այնուհետև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտի վավերացումից հետո, եթե ՌԴ նախագահը այցելի Հայաստան, իրեն կձերբակալեն։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը աբսուրդ է որակել Հայաստան այցելելու դեպքում Պուտինին ձերբակալելու մասին խոսակցությունները: