Բավ է պառակտվել
02-10-2023 15:17

Արցախի գոյության դադարեցման մասին փաստաթուղթը բավական հզոր հիմքեր է տալիս այն ոչ լեգիտիմ համարելու համար. Ալավերդյան

Արցախի գոյության դադարեցման մասին փաստաթուղթը բավական հզոր հիմքեր է տալիս այն ոչ լեգիտիմ համարելու համար, ասաց Հայաստանի առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» հիմնադրամի ղեկավար Լարիսա Ալավերդյանը։

«Բարձր եմ գնահատում հենց առաջին նախադասությունը, որ «Ելնելով ստեղծված իրավիճակից...» այն է՝ ցեղասպանական գործողությունները, որոնք իրականացվել են ադրբեջանական կողմի կողմից ոչ միայն 2020 թվականին, այլև առ այսօր, ոչ մեկի համար գաղտնիք չեն»,- ասաց նա։

Սա, ըստ Ալավերդյանի, թույլ է տալիս խոսել «չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» գոյության մասին, որի դեմ ագրեսիա նախաձեռնեց Ադրբեջանը։

Միաժամանակ իրավապաշտպանը նշեց, որ ՄԱԿ-ի կանոնակարգը չի պահանջում երկրների ճանաչում կամ այլ կարգավիճակ, որպեսզի դատապարտվի նրանց դեմ ագրեսիան։

«Ոչինչ է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը և դրա իրացման փաստն անտեսող Փաշինյանի ցանկացած հայտարարություն»․ Արցախի ԱԺ
Մեզ համար անընդունելի է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունն անտեսող ցանկացած հայտարարություն և փաստաթուղթ. Հարությունյան
Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ
Պուտին. Ղարաբաղում ՀԱՊԿ-ը չպետք է կռվեր Երեւանի համար
Ադրբեջանը շարունակում է քանդել օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերը