Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն անդրադարձել է Արցախի պաշտպանության բանակը լուծարելու մասին Ադրբեջանի պահանջին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջի ժամանակ Սերգեյ Ղազարյանն ընդգծեց, որ Արցախյան հակամարտության հետ ծանոթ անձինք գիտեն, որ Պաշտպանության բանակը տեղի բնակչության անվտանգությունն ապահովող կարևորագույն գործոն է, ինչը փաստացի ապացուցվել է բազմաթիվ անգամ։
«Տեսնելով, թե ինչպես են թափ առնում ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները, սադրանքները, ագրեսիվ հռետորաբանությունը, ապա միանաշանակ իրատեսական չէ քննարկել պաշտպանության բանակի կամ պետական համակարգի լուծարման հարցը, ինչը որպես նախապայման առաջ է քաշում Ադրբեջանը»,- նշեl 2 Ղազարյանը։
Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը՝ որպես Ստեփանակերտի հետ բանակցություններ սկսելու պայման, պահանջում է Արցախից լուծարել Պաշտպանության բանակը։
Բավ է պառակտվել