Ադրբեջանը ԼՂ պաշտպանության բանակի զինծառայողների նկատմամբ հապճեպ քրեական գործեր է պատրաստում։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՀ զինդատախազը հայտարարել է, որ «վերջին օրերին հայկական զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների փաստերի հիման վրա քրեական գործեր են հարուցվել»։
Նրա խոսքով՝ զինդատախազությունը 6 քրեական գործ է հարուցել սպանության, ահաբեկչության, ապօրինի խմբավորումներ ստեղծելու հոդվածներով։
Թե ինչ նպատակ են հետապնդում նման գործողությունները, դժվար չէ կռահել։ Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և դրան հաջորդած՝ հանրապետության խեղդամահությունն իրականացվել է «զենքի մատակարարումը ճնշելու» պատրվակով։
Բավ է պառակտվել