Բավ է պառակտվել
26-07-2023 20:47

Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները չեն կարող ընթանալ կանխորոշված օրակարգի պայմաններում․ Ռուբեն Վարդանյան

Բաքու-Ստեփակերտ բանակցությունները չեն կարող ընթանալ այնպիսի պայմաններում, երբ բանակցային օրակարգն արդեն կանխորոշված է ու սահմանված՝ կողմերից մեկի ցանկությունների հիման վրա, ասել է Հ1-ի հետ հարցազրույցում Արցախի նախկին պետնախարար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը:

«Ավելին, դա էլ փաստացի հաստատված է Հայաստանի իշխանությունների կողմից: Եվ սա այն դեպքում, որ ոչ մի խոսք չի գնում բանակցությունների համար միջազգային մեխանիզմ ապահովելու կարևորության և անհրաժեշտության մասին»,- ասել է Վարդանյանը։

Նա համոզված է, որ նհնար է խոսել բանակցությունների մասին այնպիսի պայմաններում, երբ կողմերից մեկը շարունակ ատրճանակ է պահում գլխիդ, իսկ դու շարունակում ես պնդել՝ «Եկեք բանակցենք։ Այդ դեպքում դու պետք է ասես՝ «Մի կողմ դիր ատրճանակդ, այդ ժամանակ էլ կխոսենք»:

«Մեզ միասնական կամք է պետք: Եթե լինի կամք, կգտնվեն նաև ռեսուրսներ, կոմպետենտ մարդիկ, մեր կողքին կկանգնեն մեծաթիվ դաշնակիցներ, աջակիցներ և մեր ընկերները ողջ աշխարհից․․․ պետք է աշխատել բոլոր կողմերի հետ, և այդ համագործակցությունն ու դաշնակցային հարաբերություններն առավելագույնս ծառայեցնել սեփական պետության շահերին»,- ընդգծել է նախկին պետնախարարը։

Ռուսաստանն աջակցում է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների մեկնարկին․ Զախարովա
Բաքվի հետ բանակցությունների համար Երևանը նախընտրում է արևմտյան հարթակները. իշխանամետ հայ պատգամավոր
Հայաստանը փորձում է Ստեփանակերտ–Բաքու երկխոսության հարթակ ձևավորել. Միրզոյան
Արցախի նոր նախագահը՝ Ղարաբաղի կարգավիճակի, Լաչինի միջանցքի և Բաքվի հետ բանակցությունների մասին
Շահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար